Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում հիմնել տեխնիկական և մասնագիտական ուսուցման կենտրոններ
Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի, և սոցիալական բարեկեցության նախարարը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանում հիմնել տեխնիկական և մասնագիտական ուսուցման կենտրոններ։
Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոլաթ Մորթազավին այսօր (երեքշաբթի) Հայաստանի աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի պատրաստակամությունը հայտնեց աշխատուժ և փորձառու մասնագետներ Հայաստան ուղարկելու և Հայաստանում տեխնիկական ու մասնագիտական ուսուցման կենտրոններ ստեղծելու և հաշմանդամների ու պատերազմից տուժածների վերականգնման համար փորձի փոխանկում իրականացնել։
Հանդիպմանը ստորագրվել է համատեղ հուշագիր՝ աշխատուժի փոխանակման, տեխնիկական և մասնագիտական ուսուցման, հաշմանդամների բարեկեցության և վերականգնման, ինչպես նաև նավթաքիմիայի, ճանապարհաշինության, շինանյութերի, ցեմենտի և դեղորայքի ոլորտներում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության մասին։
Այս հանդիպմանը Մորթազավին նշել է. «Մենք պետք է նպատակ ճշտենք 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնել երկու երկրների՝ Իրանի և Հայաստանի միջև և այդ նպատակը կիրագործենք պլանավորմամբ»։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այս հանդիպմանն ասել է․«Մենք ողջունում ենք Իրանի հետ համագործակցությունը առողջապահության ու բժշկության ոլորտներում»։