Իրանցի ուսանողները հանդիպել են իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i208434-Իրանցի_ուսանողները_հանդիպել_են_իսլամական_հեղափոխության_գերագույն_առաջնորդի_հետ
Նոյեմբերի 4-ին Իրանում նշվող Ուսանողների և ամբարտավանության դեմ պայքարի ազգային օրերին ընդառաջ, մի խումբ ուսանողներ, իմամ Խոմեյնիի հոսեյնիում հանդիպել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 07:13 Asia/Tehran

Նոյեմբերի 4-ին Իրանում նշվող Ուսանողների և ամբարտավանության դեմ պայքարի ազգային օրերին ընդառաջ, մի խումբ ուսանողներ, իմամ Խոմեյնիի հոսեյնիում հանդիպել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ։

Քառասունչորս տարի առաջ այս օրը, ի նշան բողոքի իսլամական հեղափոխության դեմ ԱՄՆ-ի սադրանքների,  իրանցի ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը, որը վերածվել էր լրտեսական որջի: 

Նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պատմության երեք կարևորագույն իրադարձություններ: Դրանք են՝ իմամ Խոմեյնիի Թուրքիա աքսորի տարելիցը (նոյեմբերի 4, 1964 թ.), Փահլավի ռեժիմի կողմից ուսանողների սպանությունը (1978թ. նոյեմբերի 4) և Իսլամական Հանրապետության  հիմնադիր Իմամ Խոմեյնիի գծին հետևող  ուսանողների կողմից Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումը,  որոնցից յուրաքանչյուրը շրջադարձային է եղել  ամբարտավանության դեմ Իրանի ժողովրդի պայքարի գործընթացում։