Գազայի իրադարձությունները հակամարդկային գործողությունների հուզիչ ցուցադրություն են.Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Գազայում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է Սիոնիստական ռեժիմի հակամարդկային գործողությունների հուզիչ ցուցադրություն:
Կառավարության այսօրվա (չորեքշաբթի) նիստում Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է․ - Գազայում տեղի ունեցած դեպքերը Սիոնիստական ռեժիմի հակամարդկային գործողությունների ներառյալ մանկասպանության, հիվանդանոցների վրա հարձակումների, արգելված ռումբերի օգտագործման, մարդկանց համապարփակ պաշարման,օգնություն, այդ թվում սննդամթերք և դեղորայք այդ տարածաշրջան առաքումը կանխելու ցուցադրություն են, այն էլ միջազգային հանրության աչքի առաջ։
Նշելով, որ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են անվտանգության հաստատման գործում միջազգային կազմակերպությունների ակնհայտ ձախողման մասին, Ռայիսին հավելել է,- Ջաբալիա ճամբարի դաժան ռմբակոծումը և անմեղ մարդկանց հրի ու սրի մատնելը՝ անցած 20 օրվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ոճրագործությունների շարունակությունն են։
Ընդգծելով,որ ԱՄՆ-ն սպառազինելով Սիոնիստական ռեժիմին և նրան ռազմական օգնություն ու քաղաքական աջակցություն ցուցաբերելով ուղղակի դեր ունի այս հանցագործություններում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հստակեցրել է,-Այս հանցագործությունները ցույց տվեցին, որ բազմաթիվ միջազգային պայմանագրեր և ՄԱԿ-ի կանոնադրությունը կորցրել են իրենց վավերականությունն ու արդյունավետությունը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հանրային կարծիքի պահանջով վերանայի այդ մեխանիզմները։
Ռայիսին Գազայում հրադադարի մասին բանաձեւը վավերացնելու համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների վճռական քվեարկությունը համարել է միջազգային հանրությունից ԱՄՆ-ին մեկուսացնելու ենթահող և մանկասպանության ու մարդկության դեմ հանցագործություններում Սիոնիստական ռեժիմին ուղեկցելու արևմտյան որոշ երկրների մոտեցումը որակել է միջազգային համակարգերում երկակի ստանդարտների, և կեղծավորության ու երկերեսանիության դրսևորում։