Իրանը շուտով ներկայացնելու է հեռահար պաշտպանության նոր համակարգ
https://parstoday.ir/hy/news/iran-i208468-Իրանը_շուտով_ներկայացնելու_է_հեռահար_պաշտպանության_նոր_համակարգ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հայտնել է, որ շուտով երկրում տեղի կունենա հեռահար պաշտպանության նոր համակարգի շնորհանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 14:15 Asia/Tehran
  • Իրանը շուտով ներկայացնելու է հեռահար պաշտպանության նոր համակարգ

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հայտնել է, որ շուտով երկրում տեղի կունենա հեռահար պաշտպանության նոր համակարգի շնորհանդեսը։

Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ընդգծել է, որ «Շահիդ Ալիվերդի» անունը կրող հեռահար պաշտպանության համակարգի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ժամանակներս։ Շնորհանդեսի կայացման ժամկետի վերաբերյալ  մանրամասները կհրապարակվեն ժամանակին։

Բրիգադի  գեներալ Աշտիանին նաև անդրադառնալով Իրանի դեմ զենքի էմբարգոյի վերացմանը և դրա ազդեցությանը  պաշտպանական դիվանագիտության վրա,  հայտարարել է, որ Իրանն արդեն պաշտպանական հարաբերություններ ու փոխգործակցություն ունի տարբեր երկրների հետ, ինչը կարող է նպաստել փոխգործակցության ընդլայնմանը։ 

Իրանի պաշտպանական դոկտրինը  փաստորեն հիմնված է զսպման սկզբունքի վրա։ Իրական զսպող ուժ ստեղծելու համար հիմնարար դեր ունեն  հուսալի սպառազինական կարողությունները և ուժեղ  ու լավ զինված ուժերը։