Աշխարհն ավելի քան երբևէ միավորված է ԱՄՆ-ի դեմ․Գեներալ-մայոր Սալամի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը նշելով,որ այժմ ջիհադի ջահերը վառվել են,ասել է. «Այսօր ավելի քան երբևէ աշխարհը միավորված է ԱՄՆ-ի դեմ, և ԱՄՆ-ի քաղաքականության արյունոտ բնույթն իրեն դրսևորում է աշխարհում»։
Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը Թեհրանում մզկիթի իմամների և Բասիջի բազաների հրամանատարների հավաքում ունեցած ելույթում հավելել է.- «ԱՄՆ-ն, Անգլիան և սիոնիզմը դառը իրականության երեք կողմերն են և դավադրության ու չարության անբաժանելի մասերը»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Սիոնիստները 75 տարի առաջ ահաբեկչությամբ ու ոճրագործությամբ զավթել են Պաղեստինը, և այսօր էլ փորձում են իսլամական աշխարհի երիտասարդությանը քաղաքական կուրության ենթարկել, բայց երբ Վիլայաթի դրոշը բարձրացվում է, կայսերապաշտների համար այլևս ճանապարհ չի մնում ումմային խաբելու համար»։
Գեներալ Սալամին հավելել է. «Սիոնիստները բազմաթիվ պատերազմներ սանձազերծեցին, սակայն Իրանի իսլամական հեղափոխության կյանքի ընթացքում թշնամիները բոլոր պատերազմները բերեցին իսլամական երկրներ և 45 տարի առաջ իմպերիալիզմը մուսուլմանների երկիրը պատերազմի ենթարկեց որպեսի իսլամի անունով ուժ չձևավորվի»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հստակեցրել է.-«Այսօր Գազայի հատվածում Պաղեստինի ժողովուրդը մուսուլմանների սրտերում տասնյակ տարիների վրեժխնդրության հնարավորություն է ստեղծել, և ԱՄՆ-ի ամենամեծ անորոշությունն այն է, որ չի կարող հաղթանակ սահմանել Գազայի հատվածում»։