Ժնևում Իրանի դեսպան. Պատժամիջոցների վերացումը կօգնի ավելի լավ աշխարհ կերտել
Ժնևում միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումի նախագահն ասել է,- « Պատժամիջոցների վերացումը կօգնի գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը և ավելի լավ աշխարհ կերտելուն»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ժնևում միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին, ով նախագահում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումը, հինգշաբթի օրն իր ելույթում նշել է. «Կորոնավիրուսի համաճարակը և այն ամենին ինչ անհրաժեշտություն էր հավասար հասանելիության ունենալ դրա դեմ պայքարելու համար՝ համագործակցության ու համերաշխության բացակայության դառը փորձը,անկախ երկրներին կանգնեցրեց այս բարոյական հարցի առաջ, որ եթե աշխարհը բախվի կորոնավիրուսի նման ճգնաժամի, արդյոք նրանք նորից կկանգնե՞ն նույն մարտահրավերների առջև»։
Բահրեյնին ասել է. - «Եթե տեխնոլոգիաների փոխանցման և բոլոր երկրների կողմից դրանք շահագործելու խոչընդոտները վերացվեն, ապա տեխնոլոգիաները, գիտությունը և նորարարությունները կարող են օգնել ավելի լավ աշխարհ կերտելուն»։