Թեհրանում կայացել է Կովկասի հարցերով մասնագիտացված կայքի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i208562-Թեհրանում_կայացել_է_Կովկասի_հարցերով_մասնագիտացված_կայքի_շնորհանդեսը
Թեհրանի Կովկասագիտության հիմնադրամում կայացել է գիտնական, դոկտոր Ահմադ Քազեմիի՝ Կովկասի հարցերով մասնագիտացված կայքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի ականավոր պրոֆեսորներ և հետազոտողներ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 07:06 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Կովկասի հարցերով մասնագիտացված կայքի շնորհանդեսը

Թեհրանի Կովկասագիտության հիմնադրամում կայացել է գիտնական, դոկտոր Ահմադ Քազեմիի՝ Կովկասի հարցերով մասնագիտացված կայքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի ականավոր պրոֆեսորներ և հետազոտողներ:

Միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, դոկտոր Ահմադ Քազեմին հայտարարել է, որ կայքի նպատակը Կովկասի և ԵԱՏՄ տարածաշրջանների վերաբերյալ մասնագիտացված,  և ակադեմիական ուսումնասիրությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի (հատկապես փոքրամասնությունների) վերաբերյալ նյութերի և լրատվական նյութերի ներկայացումն է:

Անդրադառնալով այս ոլորտում շուրջ երեք տասնամյակ գործունեությանը՝ Քազեմին նշել է, որ ամենօրյա իրադարձությունների վերլուծությունից բացի, կայքում ներկայացված են ավելի քան 1500 վերլուծություններ, հոդվածներ, հարցազրույցներ և հետազոտություններ՝ կապված վերջին երեք տասնամյակների ընթացքում Ասիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ 

Քազեմին հավելել է. «Կայքի գործարկումն  իրականացվել է ուսանողների, դասախոսների և հետազոտողների խնդրանքով, միջազգային իրավունքի և լրատվամիջոցների կարողությունների միջոցով  Կովկասի հիմնախնդիրները լայն հանրությանը ներկայացնելու նպատակով»:

Ռազմավարական հարցերի ավագ փորձագետ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, նշելով, որ հնարավոր չէ Իրանին հիմնովին բացառել կովկասյան զարգացումներից, կարևորել է այս կայքի դերը՝ Կովկասում զարգացումների ավելի խորը և ճշգրիտ ներկայացման հարցում:

Ասիայի հարցերով փորձագետ, դոկտոր Հասան Բեհեշթիփուրն ընդգծել է, որ Էներգետիկ և տրանսպորտային ոլորտներն  Իրանի և տարածաշրջանի համագործակցության կարևորագույն առանցքն են։

Կայքի հասցեն է՝ ahmadkazemi.com