Իրան. ՄԱԿ-ի անդամները չպետք է անտարբեր լինեն Գազայի ճգնաժամի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i208568-Իրան._ՄԱԿ_ի_անդամները_չպետք_է_անտարբեր_լինեն_Գազայի_ճգնաժամի_նկատմամբ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Մեհդի Ալիաբադին հայտարարել է. «Կազմակերպության անդամները չպետք է անտարբեր լինեն Գազայի ճգնաժամի նկատմամբ և պարզապես հետևեն նոր տեղահանումների և միգրացիոն ճգնաժամի ձևավորմանը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 10:56 Asia/Tehran
  • Իրան. ՄԱԿ-ի անդամները չպետք է  անտարբեր լինեն Գազայի ճգնաժամի նկատմամբ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Մեհդի Ալիաբադին հայտարարել է. «Կազմակերպության անդամները չպետք է անտարբեր լինեն Գազայի ճգնաժամի նկատմամբ և պարզապես հետևեն նոր տեղահանումների և միգրացիոն ճգնաժամի ձևավորմանը»։

Անդրադառնալով Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի հարձակումների հետևանքով Գազայում տիրող  հումանիտար աղետին, Մեհդի Ալիաբադին Միգրացիայի միջազգային կազմակերպության մշտական կոմիտեի նիստում հայտարարել է. «Այս դաժան հարձակումները կհանգեցնեն տեղահանման նոր ճգնաժամի, և ՄԱԿ-ը պետք է ավելի վճռական դիրքորոշում որդեգրի ցանկացած գործողության նկատմամբ, որը կհանգեցնի բնակչության բռնի տեղահանմանը»:

Ալիաբադին ընդգծել է. «Օկուպանտները վճռական են տրամադրված Գազայի հատվածում բնակչության տեղահանման հարցում, ինչը Սիոնիստական ռեժիմի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործության ևս մեկ օրինակ է»:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը լրջորեն քննարկել Միգրացիայի միջազգային կազմակերպությանը Սիոնիստական ռեժիմի անդամակցության չեղարկման հարցը: