Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i240094-Երուսաղեմի_հայոց_պատրիարքությունը_խնդրում_է_վեհափառին_Ազգային_եկեղեցական_ժողով_հրավիրել
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով գումարվել է արտահերթ Միաբանական ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց հայրապետի շուրջ կատարվող իրադարձությունները» օրակարգով։
(last modified 2025-12-07T10:03:44+00:00 )
Դեկտեմբեր 07, 2025 13:33 Asia/Tehran
  • Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով գումարվել է արտահերթ Միաբանական ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց հայրապետի շուրջ կատարվող իրադարձությունները» օրակարգով։

Սրբոց Հակոբեանց միաբանական ընդհանուր ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն հայոց հայրապետին: Ընդգծվում է՝ վեհափառ հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է:

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի համաձայն նրա կանոնների: Ըստ այդ կանոնների՝ միակ մարմինը, որ իրավասու է այդ խնդիրները քննելու և որոշում կայացնելու, Ազգային եկեղեցական ժողովն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ժողովը դիմում է վեհափառին՝ խնդրելով Ազգային եկեղեցական ժողով հրավիրել՝ քննելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։