Փեզեշքիան. Իրանի ժողովրդի օգնությամբ թշնամու տնտեսական պատերազմը պարտության ենք մատնելու
Իրանի նախագահը նշել է, որ ռազմական պատերազմը տեսանելի է, իսկ տնտեսական պատերազմը՝ ոչ, և այն շատ ավելի դժվար ու ծանր է։
Նա հայտարարել է․ «Մենք վճռական ենք Իրանի ժողովրդի օգնությամբ թշնամու տնտեսական պատերազմը ձախողման մատնելու հարցում»։
Ինչպես հաղորդում է Pars Today՝ վկայակոչելով IRIB-ը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ թշնամու կողմից իրականացվող ծանր տնտեսական պատերազմին, նշել է․ «Նրանք մեր դեմ կիրառեցին բոլոր հնարավոր ճնշումներն ու պատժամիջոցները, որպեսզի մենք չկարողանանք ծառայել մեր ժողովրդին, սակայն մենք վճռական ենք մեր ողջ կարողությամբ ծառայելու ժողովրդին և բավարարելու նրա կարիքները։ Քանի դեռ մեր ժողովուրդը մեզ հետ է, մենք ոչ մի վտանգից և թշնամուց չենք վախենում»։
Ընդգծելով Իրանի դեմ պատերազմի տարբեր դրսևորումներին միաժամանակ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, նա հավելել է․ «Ռազմական պատերազմը տեսանելի է, սակայն տնտեսական պատերազմը տեսանելի չէ և շատ ավելի դժվար ու ծանր է։ Այնուամենայնիվ, մենք վճռական ու պարտավորված ենք ամբողջ էությամբ ծառայելու ժողովրդին և թշնամու տնտեսական պատերազմը ևս ձախողման մատնելու հարցում»։