Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Գազայում ցեղասպանության վերաբերյալ
Իրանի ու Սիրիայի արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները և Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հեռախոսազրույցում, բացատրելով տարածաշրջանի ազդեցիկ երկրների հետ Իրանի դիվանագիտական վերջին քայլերն ու խորհրդակցությունները՝ նպատակ ունենալով կասեցնել մանկասպան Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը և օգնություն ցուցաբերել Պաղեստինի անօթևան ժողովրդին, ընդգծել է Պաղեստինի դիմադրության և տարածաշրջանի այլ դիմադրության խմբերի բարձր պատրաստվածությունն ու կարողությունը սիոնիստ թշնամու դեմ պաշտպանվելու և տարբեր սցենարներին դիմակայելու համար:
Ամիր Աբդուլլահյանը հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը և հատկապես ԱՄՆ-ը պատասխանատու են կանանց, երեխաների ու խաղաղ բնակիչների սպանությունների և Գազայի հատվածում կենսական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման և կատարած հանցագործությունների համար։
Այս հեռախոսազրույցում, մատնանշելով Սիրիայի վճռական աջակցությունը Պաղեստինի և դիմադրության առանցքի նկատմամբ, Սիրիայի արտգործնախարարն ընդգծեց իսլամական աշխարհի միասնության անհրաժեշտությունը Սիոնիստական ապարտեիդի ռեժիմին դիմակայելու համար և տարածաշրջանի ժողովուրդների զգոնությունը՝ ԱՄՆ-ի և սիոնիստների խաբեության ու նենգության դեմ։
Ֆեյսալ Մոքդադը Սիրիայի սկզբունքային դիրքորոշումն ի պաշտպանություն Պաղեստինի վերջնական և անփոփոխ է համարել։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայից ձեռնարկեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող աննախադեպ գործողությունն ընդդեմ Երուսաղեմը բենազավթած ռեժիմի, և այս ռեժիմը այդ գործողությանը հակադարձելով փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծում է այս տարածքը։
Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Գազայում նահատակների թիվը հասել է 9227-ի, վիրավորներինը՝ 23560-ի։