Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Գազայում ցեղասպանության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i208596-Իրանի_և_Սիրիայի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել_Գազայում_ցեղասպանության_վերաբերյալ
Իրանի ու Սիրիայի արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները և Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 12:54 Asia/Tehran
  • Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Գազայում ցեղասպանության վերաբերյալ

Իրանի ու Սիրիայի արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները և Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հեռախոսազրույցում, բացատրելով տարածաշրջանի ազդեցիկ երկրների հետ Իրանի դիվանագիտական ​​վերջին քայլերն ու խորհրդակցությունները՝ նպատակ ունենալով կասեցնել մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը և օգնություն ցուցաբերել Պաղեստինի անօթևան ժողովրդին, ընդգծել է Պաղեստինի դիմադրության և տարածաշրջանի այլ դիմադրության խմբերի բարձր պատրաստվածությունն ու կարողությունը սիոնիստ թշնամու դեմ պաշտպանվելու և տարբեր սցենարներին դիմակայելու համար:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը և հատկապես ԱՄՆ-ը պատասխանատու են կանանց, երեխաների ու խաղաղ բնակիչների սպանությունների և Գազայի հատվածում կենսական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման և կատարած հանցագործությունների համար։

Այս հեռախոսազրույցում, մատնանշելով Սիրիայի վճռական աջակցությունը Պաղեստինի և դիմադրության առանցքի նկատմամբ, Սիրիայի արտգործնախարարն ընդգծեց իսլամական աշխարհի միասնության անհրաժեշտությունը Սիոնիստական ​​ապարտեիդի ռեժիմին դիմակայելու համար և տարածաշրջանի ժողովուրդների զգոնությունը՝ ԱՄՆ-ի և սիոնիստների խաբեության ու նենգության դեմ։

Ֆեյսալ Մոքդադը Սիրիայի սկզբունքային դիրքորոշումն ի պաշտպանություն Պաղեստինի վերջնական և անփոփոխ է համարել։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայից ձեռնարկեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող աննախադեպ գործողությունն ընդդեմ Երուսաղեմը բենազավթած  ռեժիմի, և այս ռեժիմը այդ գործողությանը հակադարձելով փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծում է այս տարածքը։

Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Գազայում նահատակների թիվը հասել է 9227-ի, վիրավորներինը՝ 23560-ի։