Ճշմարտության ճակատն ու Պաղեստինը հաղթելու են․ Ռայիսի
https://parstoday.ir/hy/news/iran-i208602-Ճշմարտության_ճակատն_ու_Պաղեստինը_հաղթելու_են_Ռայիսի
Անդրադառնալով Պաղեստինում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ ճշմարտության  ճակատն ու Պաղեստինը հաղթելու են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 14:09 Asia/Tehran
  • Ճշմարտության ճակատն ու Պաղեստինը հաղթելու են․ Ռայիսի

Անդրադառնալով Պաղեստինում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ ճշմարտության  ճակատն ու Պաղեստինը հաղթելու են։

 Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Իրանի արևմուտքում գտնվող սահմանային Բանե քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետևանքով զոհվել է 4 հազար պաղեստինցի երեխա, ասել է․ «Այն, ինչ ականատեսն ենք Պաղեստինում, դրա օրինակը տեսել ենք Իրանի վրա Իրաքի Բաասական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմում»։

Ռայիսին հավելեց, որ այսօր այդ նույն իրավազուրկ հոսանքը և նույն ԱՄՆ-ն, որը աղետ ստեղծեց Բանեհում պարտադրված պատերազմի ժամանակ, հանցագործություններ է կատարում նաև Պաղեստինում։ Այդ նույն հոսանքը, որը երեկ ավերում էր Իրանի Քրդստանի ու Խուզեստանի քաղաքները, այսօր քանդում է պաղեստինցիների տները։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ եթե երեկ դատվեին ոճրագործ Սադդամը, ամերիկացիներն ու չար եվրոպական պետությունները, ապա այսօր Գազայում ականատեսը չէինք լինի ԱՄՆ-ի ու Սիոնիստական ​​ռեժիմի այս սարսափելի ոճրագործությունը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան դիմադրության ուժերը Գազայից (Հարավային Պաղեստին) ձեռնարկեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» անսպասելի գործողությունը Ղոդսը բռնազավթող ռեժիմի դիրքերի դեմ, իսկ այդ ռեժիմը, վրեժխնդիր լինելու, իր պարտությունը հակադարձելու և դիմադրության գործողությունները կասեցնելու նպատակով,  փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները, և անդադար ռմբակոծում է այս շրջանի բնակելի և բժշկական վայրերը։

Գազայի հատվածում Պաղեստինի ճնշված և անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի լայնածավալ և շարունակական հանցագործությունների  28-րդ օրն է․ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի 28 օրերի ընթացքում զոհերի թիվը այս հատվածում հասել է ավելի քան 9000-ի։