Ամիր Աբդոլլահյան. Բրիտանիայի կառավարությունը պետք է իրատեսական մոտեցմամբ նայի տարածաշրջանի զարգացումներին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Բրիտանական կառավարությանը խորհուրդ եմ տալիս իրատեսական մոտեցում որդեգրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ»:
Նա նշել է. «Ցանկացած դիրքորոշման պարագայում պետք է հստակ լինի, որ պաղեստինյան ճգնաժամի արմատները գալիս են Իսրայելի ռեժիմի օկուպացիայից: Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ օկուպացված երկրի ժողովուրդն ունի օրինական պաշտպանության իրավունք»:
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ցանկացած պատերազմում պետք է հաշվի առնել նաև համաչափության սկզբունքը։ Այս առումով, ավելի քան 9000 պաղեստինցի խաղաղ բնակիչների կոտորածը, որը համարվում է ցեղասպանություն, ընդունելի չէ որևէ չափորոշիչով»։
Ի պատասխան Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի՝ Իսրայելի ռեժիմին աջակցող հայտարարություններին, Աբդոլլահյանն այդ երկրի կառավարությանը խորհուրդ է տվել իրատեսական մոտեցում որդեգրել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, հավելելով. «Իրանն օրինական է համարում օկուպացիայի դեմ պայքարը՝ հիմնված միջազգային սկզբունքների և օրենքների վրա»։
Հեռախոսազրույցում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն անդրադառնալով Պաղեստինում զարգացումների վերաբերյալ իր երկրի դիրքորոշմանը և Լոնդոն-Թեհրան հարաբերությունների վաղեմությանը, Իրանին կոչ է արել ջանքեր գործադրել՝ թույլ չտալու տարածաշրջանում պատերազմի ընդլայնումը։