Նոյեմբերի 4՝ համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի դիմադրության և հաղթանակի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/iran-i208622-Նոյեմբերի_4_համաշխարհային_իմպերիալիզմի_դեմ_Իրանի_ժողովրդի_դիմադրության_և_հաղթանակի_խորհրդանիշ
Նոյեմբերի 4-ն Իրանում նշվում է որպես «Համաշխարհային ամբարտավանության դեմ պայքարի» ազգային օր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2023 06:00 Asia/Tehran
  • Նոյեմբերի 4՝ համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի դիմադրության և հաղթանակի խորհրդանիշ

Նոյեմբերի 4-ն Իրանում նշվում է որպես «Համաշխարհային ամբարտավանության դեմ պայքարի» ազգային օր։

44 տարի առաջ այս օրն ի նշան բողոքի Իրանի իսլամական հեղափոխության դեմ ԱՄՆ-ի բազմաթիվ դավադրությունների, իրանցի ուսանողները գրավեցին Թեհրանում այդ երկրի դեսպանատունը, որը վերածվել էր լրտեսական որջի:

Իսլամական Իրանի ժողովուրդն ամեն տարի համազգային երթով նշում է այս օրը՝ ցույց տալով իր միասնությունը և վանկարկելով Իսլամական հեղափոխության, «Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն» կարգախոսը:

Նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պատմության երեք կարևորագույն իրադարձություններ: Դրանք են՝ իմամ Խոմեյնիի Թուրքիա աքսորի տարելիցը (նոյեմբերի 4, 1964 թ.), Փահլավի ռեժիմի կողմից ուսանողների սպանությունը (1978թ. նոյեմբերի 4) և Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի գծին հետևող ուսանողների կողմից Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումը, որոնցից յուրաքանչյուրը շրջադարձային է եղել ամբարտավանության դեմ Իրանի ժողովրդի պայքարի գործընթացում։