Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համագործակցության խոչընդոտները կվերացվեն. Իրանի առաջին փոխնախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահն ասել է, որ Իրան-Չինաստան համաձայնությունների իրականացման առջեւ ծառացած խոչընդոտներն ու խնդիրները կվերացվեն։
Շաբաթ օրը Չինաստան մեկնելուց առաջ Չինաստանի Ներմուծումների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու և ելույթ ունենալու համար, Իրանի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ Մոհամմադ Մոխբերը երկու երկրների հարաբերությունները բնութագրել է որպես կարևոր և ռազմավարական:
Անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական փաստաթղթին՝ Մոխբերը հավելեց. «Այս փաստաթղթում նշված նպատակներից շատ հեռու ենք, և հույս ունենք, որ այս ուղևորության ընթացքում կվերացվեն Թեհրան-Պեկին տնտեսական հարաբերություններում դրված որոշ նպատակների իրականացման խոչընդոտները»:
Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսը հարթակ է տրամադրել հարուստ և աղքատ երկրների, ինչպես նաև փոքր և խոշոր տնտեսությունների համագործակցության համար՝ երկկողմանի շահեկան համագործակցության հիմունքներով:
Չինաստանի ներմուծումների վեցերորդ միջազգային ցուցահանդեսը (CIIE 2023) կանցկացվի Շանհայում այս տարվա նոյեմբերի 5-10-ը ընկած ժամանակահատվածում։ Այս ցուցահանդեսին այս տարի ներկա է իրանական ավելի քան 50 ընկերություն և 250 իրանցի գործարար։
Իրանն ու Չինաստանը անցած տարիներին ընդլայնել են իրենց հարաբերությունները երեք մակրո մակարդակներում՝ «քաղաքական-տնտեսական», «անվտանգության-պաշտպանական» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական», իսկ 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ էր այս գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: