Իրանի Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետի խորհուրդը Բաքվի կառավարությանը․ Դադարեցրեք նավթի մատակարարումը Իսրայելին
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Մենք պահանջում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությունից և ժողովրդից դադարեցնել կամ կրճատել նավթի արտահանումը դեպի Սիոնիստական ռեժիմ, և մենք պետք է հայտարարենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը մատակարարում է Իսրայելի մանկասպան ու սիոնիստ ռեժիմի նավթի ավելի քան 60%-ը
անդրադառնալով աշակերտության հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի վերջին հայտարարություններին, Հոջաթ․ Սեյեդ ՄուհամմադԱլի Ալ-Հաշեմը խիստ ռիսակային է համարել Ադրբեջանի տնտեսության կախվածությունը Իսրայելից՝ հավելելով․ «Ադրբեջանի նավթը միանշանակ կարող է ունենալ տարբեր հաճախորդներ, հետևաբար Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին կոչ ենք անում ուշադրության արժանացնեն ու հաշվի առնեն այս խնդրանքը»։
Աշակերտների հետ իր վերջին հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով իսլամական աշխարհի մոբիլիզացման անհրաժեշտությունը, անհրաժեշտ է համարել նաև Գազայում հանցագործությունների ու ռմբակոծությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ իսլամական կառավարությունների համառությունը և կոչ է արել այդ կառավարություններին արգելափակել նավթի և պարենի արտահանումը դեպի Սիոնիստական ռեժիմ, դադարեցնել այդ ռեժիմի հետ տնտեսական համագործակցությունը և միջազգային բոլոր հարթակներում հստակորեն ու բարձր ձայնով՝ առանց տողատակերի ու կակազության, դատապարտեն բռնազավթիչ ռեժիմի հանցագործություններն ու ողբերգությունները։