Իրանի Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետի խորհուրդը Բաքվի կառավարությանը․ Դադարեցրեք նավթի մատակարարումը Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/iran-i208650-Իրանի_Թավրիզի_ուրբաթօրյա_աղոթապետի_խորհուրդը_Բաքվի_կառավարությանը_Դադարեցրեք_նավթի_մատակարարումը_Իսրայելին
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող  Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Մենք պահանջում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությունից և ժողովրդից դադարեցնել կամ կրճատել նավթի արտահանումը դեպի Սիոնիստական ​​ռեժիմ, և մենք պետք է հայտարարենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը մատակարարում է Իսրայելի մանկասպան ու սիոնիստ ​​ռեժիմի նավթի ավելի քան 60%-ը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2023 14:54 Asia/Tehran
  • Իրանի Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետի խորհուրդը Բաքվի կառավարությանը․ Դադարեցրեք նավթի մատակարարումը Իսրայելին

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող  Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Մենք պահանջում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությունից և ժողովրդից դադարեցնել կամ կրճատել նավթի արտահանումը դեպի Սիոնիստական ​​ռեժիմ, և մենք պետք է հայտարարենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը մատակարարում է Իսրայելի մանկասպան ու սիոնիստ ​​ռեժիմի նավթի ավելի քան 60%-ը


անդրադառնալով աշակերտության հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի վերջին հայտարարություններին, Հոջաթ․ Սեյեդ ՄուհամմադԱլի Ալ-Հաշեմը խիստ ռիսակային է համարել  Ադրբեջանի տնտեսության կախվածությունը Իսրայելից՝ հավելելով․ «Ադրբեջանի նավթը միանշանակ կարող է ունենալ տարբեր հաճախորդներ, հետևաբար Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին կոչ ենք անում ուշադրության արժանացնեն ու հաշվի առնեն այս խնդրանքը»։

Աշակերտների հետ իր վերջին հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով իսլամական աշխարհի մոբիլիզացման անհրաժեշտությունը, անհրաժեշտ է համարել նաև Գազայում հանցագործությունների ու ռմբակոծությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ իսլամական կառավարությունների համառությունը և կոչ է արել այդ կառավարություններին արգելափակել նավթի և պարենի արտահանումը դեպի Սիոնիստական ​​ռեժիմ, դադարեցնել այդ ռեժիմի հետ տնտեսական համագործակցությունը և միջազգային բոլոր հարթակներում հստակորեն ու բարձր ձայնով՝  առանց տողատակերի ու կակազության, դատապարտեն բռնազավթիչ ռեժիմի հանցագործություններն ու ողբերգությունները։