ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հանդիպել է Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
Նոյեմբեր 04, 2023 15:10 Asia/Tehran
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից, Բեյրութում այս շարժման ներկայացուցիչ Ուսամա Համդանն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեն մի քանի օր առաջ ժամանել է Թեհրան և հանդիպել ու զրուցել Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։
Համդանը հայտարարել է. «Մենք պատիվ ունենք, որ Դիմադրության առանցքում մեր եղբայրները կանգնած են մեր ազգի, դիմադրության և մեր ազգի համաժողովրդական շարժումների կողքին։ Մենք հպարտանում ենք Լիբանանում իսլամական դիմադրության աջակցությամբ և ողջույններ ենք հղում նաև Իրաքում և Եմենում իսլամական դիմադրության եղբայրներին»։