Իրանի և Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են Պաղեստինի զարգացումները
ԻԻՀ և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի զարգացումներն ու Գազայի ցեղասպանությունը և ընդգծել այդ երկրի ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցում անդրադառնալով Պաղեստինի իրացիճակի կապակցությամբ Իրանի գործողություններին ու դիվանագիտական խորհրդակցություններին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններին և խաղաղ բնակչության, հատկապես կանանց զանգվածային սպանություններին ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանում ճգնաժամի սրման հիմնական պատճառն է: Նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Գազայի խաղաղ բնակիչների դեմ ընթացող պատերազմի ինտենսիվության աճի պայմաններում, դրա ընդլայնումն անխուսափելի է լինելու:
Հեռախոսազրույցում Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնն ընդգծել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու, հարձակումները դադարեցնելու և պատերազմի տարածումը կանխելու նպատակով իսլամական երկրների կողմից համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։