Մոխբեր. Իրանն առանձնահատուկ դիրք ունի Մետաքսի ճանապարհի վրա
Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ առաջին փոխնախագահը հայտարարել է, որ Իրանն առանձնահատուկ դիրք ունի Մետաքսի ճանապարհի վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Մոխբերը ներկայացրել է համաշխարհային առևտրի նոր մոդելի զարգացման 6 առաջարկ և ներդրումների զարգացման համար Իրանի հնարավորությունները:
Անդրադառնալով համաշխարհային տնտեսության նոր պայմաններին, Մոխբերը ներկայացրել է համաշխարհային առևտրի մոդելի զարգացման 6 առաջարկները, որոնք են՝ աշխարհի հետ ներքին հնարավորությունները կիսելը, միջազգային օրենքները կարգավորելու նպատակով բազմակողմ առևտրային համակարգի համապարփակ զարգացմանն աջակցելը, արդյունաբերական շղթաների կայունությունը պահպանելը, միջազգային սպառման կենտրոն հանդիսացող քաղաքների ստեղծումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը և ժամանակակից լոգիստիկ համակարգերի ստեղծումը:
Իրանի առաջին փոխնախագահը դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները և կոչ արել միջազգային հանրությանն ավելի շատ ջանքեր գործադրել՝ այդ հանցագործությունները դադարեցնելու համար: