Մոխբեր. Իրանն առանձնահատուկ դիրք ունի Մետաքսի ճանապարհի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i208660-Մոխբեր._Իրանն_առանձնահատուկ_դիրք_ունի_Մետաքսի_ճանապարհի_վրա
Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ առաջին փոխնախագահը հայտարարել է, որ Իրանն առանձնահատուկ դիրք ունի Մետաքսի ճանապարհի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 05:36 Asia/Tehran
  • Մոխբեր. Իրանն առանձնահատուկ դիրք ունի Մետաքսի ճանապարհի վրա

Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ առաջին փոխնախագահը հայտարարել է, որ Իրանն առանձնահատուկ դիրք ունի Մետաքսի ճանապարհի վրա:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Մոխբերը ներկայացրել է համաշխարհային առևտրի նոր մոդելի զարգացման 6 առաջարկ և ներդրումների զարգացման համար Իրանի հնարավորությունները:

Անդրադառնալով համաշխարհային տնտեսության նոր պայմաններին, Մոխբերը ներկայացրել է համաշխարհային առևտրի մոդելի զարգացման 6 առաջարկները, որոնք են՝ աշխարհի հետ ներքին հնարավորությունները կիսելը, միջազգային օրենքները կարգավորելու նպատակով բազմակողմ առևտրային համակարգի համապարփակ զարգացմանն աջակցելը, արդյունաբերական շղթաների կայունությունը պահպանելը, միջազգային սպառման կենտրոն հանդիսացող քաղաքների ստեղծումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը և ժամանակակից լոգիստիկ համակարգերի ստեղծումը:

Իրանի առաջին փոխնախագահը դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները և կոչ արել միջազգային հանրությանն ավելի շատ ջանքեր գործադրել՝ այդ հանցագործությունները դադարեցնելու համար: