Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հանդիպումը Ամիր Աբդոլլահյանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i208672-Եմենի_հարցերով_ՄԱԿ_ի_հատուկ_ներկայացուցչի_հանդիպումը_Ամիր_Աբդոլլահյանի_հետ
Թեհրան այցելած Եմենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպում և զրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 12:23 Asia/Tehran
  • Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հանդիպումը Ամիր Աբդոլլահյանի հետ

Թեհրան այցելած Եմենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպում և զրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ։

Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ Հանս Գրունդբերգը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Եմենի վերջին զարգացումները։

ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտից ռազմական ոտնձգություն է իրականացրել Եմենի դեմ և ցամաքից, ծովից ու օդից շրջափակել է այդ երկիրը։

Եմենում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների պատերազմական գործողությունները մինչ այժմ հանգեցրել են ավելի քան տասնվեց հազար եմենցիների մահվան, տասնյակ հազարավոր մարդկանց վիրավորմանը և միլիոնավոր եմենցիների տեղահանությանը: