Իրանցի երիտասարդների ու պատանիների նամակը Գուտերեշին. Լսո՞ւմ եք պաղեստինցի երեխաների ձայնը
Իրանցի երիտասարդներն ու պատանիները, ի պաշտպանություն Գազայի հատվածի երեխաների ու երիտասարդների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում պահանջել են այս կազմակերպությունն ակտիվ դիրքորոշում որդեգրի տարածաշրջանի զարգացումների նկատմամբ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը զեկույցում հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից, Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 9488 մարդ, որոնց 70%-ը կանայք ու երեխաներ են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշին ուղղված իրանցի երիտասարդների ու պատանիների նամակում ասված է․«Միջազգային իրավունքի ամենակարևոր պարտադիր կանոններից մեկը, որը հիմնական և ընդունված սկզբունքների մաս է կազմում և ընդհանուր է աշխարհի բոլոր երկրների համար, հումանիտար իրավունքի, պատերազմի իրավունքի, և մարդկային կանոնների հետ կապված սկզբունքներն ու իրավունքներն են»։
Նամակում ասված է․«Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի և նրա մասնաճյուղերի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գործունեության ուսումնասիրության արդյունքում նկատվում է, որ գերակայում են քաղաքական հարցերը և համաշխարհային խաղաղության ու շահերի փոխարեն, պահպանվում ու գերադասվում են սահմանափակ երկրների ֆինանսական ու ռազմական շահերը»։
Անդրադառնալով Գազայի դեմ մղվող պատերազմին, նամակում ասվել է․-ի՞նչ տրամաբանությամբ ու արդարությամբ է պաղեստինցի ժողովուրդը զրկված մարդու նվազագույն իրավունքներից։ Կարելի՞ է անտեսել պաղեստինյան ազգի ինքնորոշման իրավունքը: Հնարավո՞ր է մի երկրի ժողովրդից խլել կյանքի իրավունքն ու ապահովության իրավունքը։
Իրանցի երիտասարդներն ու պատանիներն այս նամակում ընդգծել են, որ այժմ, երբ Սիոնիստական զավթիչ ռեժիմը ռմբակոծելով հիվանդանոցներն ու սպանելով հազարավոր երեխաների ու կանանց, իր վայրագությունները ծայր աստիճանի է հասցրել, ժամանակն է, որ միջազգային հանրությունը լուրջ արձագանքի։
Նամակում իրանցի երիտասարդներն ու պատանիները նշել են, որ այսօր Անվտանգության խորհուրդը պետք է այս ռեժիմին և նրա ղեկավարներին դատավարության ենթարկի, և ցանկացած ֆինանսական ու ռազմական աջակցություն այս ռեժիմին ռազմական հանցագործությանն ուղղված օժանդակություն պետք է համարվի, հետևաբար այդ քայլին դիմողները պետք է միջազգային քրեական դատարանում դատավարության ենթարկվեն։