Իրանի ազգային օլիմպիական կոմիտեն պահանջել է կասեցնել Իսրայելի օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչումը
https://parstoday.ir/hy/news/iran-i208678-Իրանի_ազգային_օլիմպիական_կոմիտեն_պահանջել_է_կասեցնել_Իսրայելի_օլիմպիական_կոմիտեի_պաշտոնապես_ճանաչումը
Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահներն ու գլխավոր քարտուղարները նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ պահանջելով կասեցնել Իսրայելի օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 13:59 Asia/Tehran
  • Իրանի ազգային օլիմպիական կոմիտեն պահանջել է կասեցնել Իսրայելի օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչումը

Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահներն ու գլխավոր քարտուղարները նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ պահանջելով կասեցնել Իսրայելի օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչումը։

Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախկին նախագահներն  ու  գլխավոր քարտուղարները Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հղած նամակում` անդրադառնալով այս կոմիտեի կանոնադրությանը և որպես օլիմպիական շարժման նպատակներից մեկը՝ աշխարհում խաղաղության հաստատման հարցին,  Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ  են արել դատապարտել  Գազայում տիրող հումանիտար աղետը։

Նրանք նաև կոչ են արել անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երեխաների, կանանց ու մարզիկների և ընդհանրապես բոլոր պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ իրականացվող հարձակումներն ու սպանությունները դադարեցնելու համար:

Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահներն ու գլխավոր քարտուղարները Օլիմպիական կանոնադրության 2-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն՝  ՄՕԿ-ից պահանջել են նաև կասեցնել այս միջազգային կազմակերպությունում «Իսրայելի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչման» հարցը։

Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն՝ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ին սկսված Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 9 հազար 770 մարդ, որոնցից 4800-ը երեխաներ են։