Իրանում ավելացել է քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արտադրական հզորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i208680-Իրանում_ավելացել_է_քաղաքացիական_անօդաչու_թռչող_սարքերի_արտադրական_հզորությունը
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության գերթեթև խմբի ղեկավարը հայտարարել է երկրում քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արտադրական հզորության ավելացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 14:05 Asia/Tehran
  • Իրանում ավելացել է քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արտադրական հզորությունը

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության գերթեթև խմբի ղեկավարը հայտարարել է երկրում քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արտադրական հզորության ավելացման մասին։

Մեհդի Ղարանլին հայտարարել է, որ առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի ընկերությունների գործադիր տնօրենների ներկայությամբ կայացել է համապատասխան հրահանգների քննարկման, խոչընդոտների վերացման և համապատասխան հանձնարարականների կատարման թեմայով հանդիպումը։ Նա նշել է, որ այսօրվանից երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության 4 քաղաքացիական գործարաններ կսկսեն իրենց մատակարարումները, և դիմորդները կարող են բավարարել իրենց կարիքներն այս ոլորտում։
Ղարանլին նշել է, որ արդեն հայտարարված համարանիշի պլանի կասեցմամբ այս գործողությունն իրականացվել է ներքին արտադրությանն աջակցելու ուղղությամբ և դիմորդները կարող են ավելի մեծ բազմազանությամբ բավարարել իրենց կարիքները։