Իրանի արևելքում Մոսադի երեք գործակալներ են ձերբակալվել
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության և թալիբների համատեղ գործողության ընթացքում երկրի արևելքում ձերբակալվել են Մոսադի երեք գործակալներ։
Մոսադի այս երեք գործակալները, որոնք ձերբակալվել են Իրանի և Աֆղանստանի լեռնային շրջաններում, պատրաստվում էին Աֆղանստանի սահմանից մահապարտ ԱԹՍ-ներ արձակել Իրանում գտնվող թիրախների ուղղությամբ։
Ձերբակալվածները շուտով կտեղափոխվեն Իրան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար:
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նրանց տարածաշրջանային դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը տապալելու և դիմակայելու տարբեր գործողություններ են տեղի ունեցել։
Վերջին տարիներին ամերիկյան պատժամիջոցների առավելագույն ճնշման ձախողմամբ Իրանի դեմ անվտանգային առավելագույն ճնշում է ձևավորվել։ Այս քայլերի իրականացման համար լայն համագործակցություն կա Իսրայելի, ԱՄՆ-ի և Անգլիայի միջև։