ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նաագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Պաղեստինի ժողովրդին աջակցելը համապատասխանում է Աբրահամական կրոնների, այդ թվում՝ քրիստոնեության ուսմունքներին:
Բարձր գնահատելով աշխարհի կաթոլիկների առաջնորդի դիրքորոշումը Գազայում անհապաղ զինադադար հաստատելու անհրաժեշտության կապակցությամբ, Ռայիսին նշել է, որ Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելը համապատասխանում է բոլոր աբրահամական կրոնների, այդ թվում՝ քրիստոնեության ուսմունքներին։
Կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում Ռայիսին ներկայացրել է Սիոնիստական օկուպանտ ռեժիմի սարսափելի և աննախադեպ հանցագործությունները, որոնց հետևանքով նահատակվել է մոտ 10 հազար մարդ, այդ թվում՝ 4 հազար երեխա և 2500 կին, և նշելով, որ դա դարի մեծագույն ցեղասպանությունն է, հավելել է. «Ի՞նչ պատասխան են տալու այս ռեժիմին աջակցող երկրները համաշխարհային հանրությանը»:
Նշելով, որ Գազայի ճնշված կանանց և երեխաների դեմ սիոնիստների հանցագործությունները, այդ թվում՝ Ալ-Մոմադանի հիվանդանոցի և Ջաբալիա ճամբարի վրա հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, և հղում կատարելով Սիոնիստական ռեժիմի ապարտեիդը վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցներին, Ռայիսին հավելել է. «Գազայի եկեղեցու ռմբակոծումը և պաղեստինի ժողովրդի պատմական ժառանգության ոչնչացումը ապարտեիդ են ոչ միայն Պաղեստինի մուսուլման ժողովրդի, այլև այլ կրոնների հետևորդների դեմ և իրականացվում են ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների աջակցությամբ»։
Անդրադառնակլով Գազայի ճնշված ժողովրդի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությանը, նախագահ Ռայիսին նշել է, որ Թեհրանը բոլոր դիվանագիտական կարողություններն օգտագործում է՝ հարձակումներն անհապաղ դադարեցնելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
Անդրադառնբալով Իրան-Վատիկան հարաբերությունների 70-ամյակին և նշելով, որ քրիսռտոնյաներն Իրանում ազատ են իրենց կրոնական արարողությունները կատարելու հարցում և օգտվում են բոլոր հնարավորություններից, Ռայիսին նշել է. «Այսօր ոչ միայն Իրանի քրիստոնյաները, այլև տարածաշրջանի քրիստոնյաները Հայաստանում, Իրաքում և Սիրիայում, Իրանը համարում են իրենց ապաստանը, և մենք պաշտպանում ենք ոչ միայն մուսուլմանների, այլև քրիստոնյաների իրավունքները»։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հեռախոսազրույցում ասել է. «Որպես աշխարհի կաթոլիկների առաջնորդ՝ ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ Գազայի վրա հարձակումները դադարեցնելու և կանանց ու երեխաների շրջանում զոհերի թվի աճը կանխելու համար»։