ԻԻՀ նախագահը Սաադաբադ պատմամշակութային համալիրում ընդունել է Իրաքի վարչապետին
Այսօր առավոտյան ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Սաադաբադ պատմամշակութային համալիրում պաշտոնապես ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ Սուդանիին։
Դիմավորման պաշտոնական արարողությունից, դրոշներին հարգանքի տուրք մատուցելուց և հանդիսավոր շքերիթին հետևելուց հետո, երկու երկրների ղեկավարների միջև տեղի է ունեցել քննարկում և համատեղ մամուլի ասուլիս:
Համատեղ մամուլի ասուլիսում Ռաիսին բարձր է գնահատել Մոհամմադ Շիա ալ Սուդանիի ջանքերը՝ երկու երկրների միջև անվտանգության համաձայնագրի իրականացման ուղղությամբ և ասել. «Այսօր իսլամ աշխարհի, և ամբողջ աշխարհի մարդկության մտահոգությունը Գազայի ու Պաղեստինի ճնշված ու հզոր ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունն է»։
Նա հավելել է. «Իրան-Իրաք հարաբերություններն օրեցօր բարելավվում են: Անվտանգության հարցերի ոլորտում պարոն վարչապետի ղեկավարությամբ այս ընթացքում արված ամենակարևոր քայլերից մեկը երկու երկրների միջև անվտանգության համաձայնագրի իրականացումն է՝ հատկապես Իրաքի Քուրդիստանում»։
Ռայիսին ընդգծել է. «Մեր բոլոր ջանքերն ուղղված են Իրանի և Իրաքի միջև անվտանգության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Մոհամմադ Շիա ալ Սուդանիի ջանքերով, որոնք մենք գնահատում ենք, դրական քայլեր են արվել թշնամիների և հակահեղափոխական խմբերի ամբողջական զինաթափման ուղղությամբ»։
Նա հավելել է. «Իրանը և Իրաքը համոզված են, որ Գազայի ռմբակոծությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն և հրադադար հաստատվի: Սիոնիստական ռեժիմին տրամադրվող ամերիկյան զենքն ու հետախուզական օգնությունն օգնում են նրանց ավելի համարձակ սպանել Գազայի ժողովրդին: Մենք կարծում ենք, որ Սիոնիստական ռեժիմի բոլոր կողմնակիցները մեղսակից են այս հանցագործությանը»: