Իրանը լուսանկարներում․ Սավեհի նռան փառատոնը՝ օտարերկրյա դեսպանների ներկայությամբ
Իրանի Սավեի շրջանի նռան արտադրության և արտահանման երկրորդ ազգային փառատոնը՝ Թուրքմենստանի, Ղրղզստանի և Բոլիվիայի դեսպանների, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի և մի շարք առևտրականների ու նուռ արտադրողների ներկայությամբ տեղի է ունենում Սավեի պատմական Ջամե մզկիթի շրջափակում, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը։
Մարդկանց և զբոսաշրջիկների այցելության համար ստեղծվել են շուրջ 80 ցուցահանդեսային տաղավարներ նռան արտադրության և մթերքների և գյուղական այլ ապրանքների վերաբերյալ։
Իրանի նռան արտադրության բևեռ հանդիսացող Սավեհի շրջանում արտադրվում է քաղցր և թթու համով մոտ 10 տեսակի նուռ։

Նշենք, որ Սավեհի շրջանում կան մոտ 10 հազար հեկտար նռան այգիներ, որոնք, իրանական շուկայի պահանջարկը բավարարելուց բացի, արտահանվում են նաև որոշ երկրներ։
Իրանի զբոսաշրջային միջոցառումների ցանկում՝ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Էզզաթոլլահ Զարղամիի ներկայությամբ տեղի ունեցավ Սավեհի նռան արտադրության և արտահանման փառատոնի վկայականի գրանցումը։

Իրանական ավանդական երաժշտության և արվեստի ուղեկցությամբ այս գեղեցիկ փառատոնը լավ առիթ է մարդկանց և զբոսաշրջիկների համար, որպեսզի Սավեհի բարձրորակ նռան համը ճաշակելուց բացի, նրանք նաև ծանոթանան Իրանի զբոսաշրջության և ձեռարվեստի աշխատանքների կարողություններին։





