Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի միջուկային զենք կրիառելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել Գաայի հատվածում միջուկային զենք կիրառելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունը:
Օրերս Իսրայելի նախարարներից Ամեխա Էլիահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածի դեմ միջուկային ռումբերի կիրառման առաումը Իսրայելի սեղանին է և դեմ էր արտահայտվել ցանկացած մարդասիրական օգնության մուտքին այս տարածք։
Արձագանքելկով այս հայտարարությանը, Մոհամմադ Էսլամին նշել է. «Սիոնիստ նախարարը պաշտոնյան հերթական անգամ խոստովանել է, որ ռեժիմն ունի միջուկային զենք, և որ ավելի կարևոր է՝ սպառնալով Գազայի ճնշված և անմեղ ժողովրդին, խախտել է միջազգային իրավունքի ամենապարզ սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը»:
Նա նշել է. «Թեև որոշ կառավարություններ դատապարտել են այս հայտարարությունը, սակայն ժամանակն է, որպեսզի միջազգային կազմակերպությունները, հատկապես՝ ՄԱԿ-ը, խախտեն իրենց լռությունը և լուրջ որոշումներ կայացնեն այսկապակցությամբ, քանի որ այդ հայտարարությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար»։