Իրանի Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի
Նոյեմբեր 08, 2023 06:46 Asia/Tehran
Իրանի նախընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար երեք օրում գրանցվել է 88 հոգի:
Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ Բանիմացների խորհրդի վեցերորդ շրջանի թեկնածուների գրանցման երրորդ օրը գրանցվել է 33 հոգի և գրանցվածների ընդհանուր թիվը հասել է 88-ի:
Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 1-ին։
Առաջնորդության բանիմացների խորհուրդն ԻԻՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանատու է հոգևոր առաջնորդի նշանակման, վերջինիս գործունեության վերահսկման և պաշտոնանկության համար: .