Նավերն ու ԱԹՍ-ները զինել ենք արհեստական ​​ինտելեկտով․ԻՀՊԿ
https://parstoday.ir/hy/news/iran-i208834-Նավերն_ու_ԱԹՍ_ները_զինել_ենք_արհեստական_ինտելեկտով_ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Մենք կարողացանք անօդաչու թռչող սարքերը զինել արհեստական ​​ինտելեկտով, և այս տեխնոլոգիան արդյունավետ է դրանց թռիչքի, թիրախավորման ճշգրտության և ռադարներից խուսափելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2023 13:06 Asia/Tehran
  •  Նավերն ու ԱԹՍ-ները զինել ենք արհեստական ​​ինտելեկտով․ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Մենք կարողացանք անօդաչու թռչող սարքերը զինել արհեստական ​​ինտելեկտով, և այս տեխնոլոգիան արդյունավետ է դրանց թռիչքի, թիրախավորման ճշգրտության և ռադարներից խուսափելու համար»:

Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ասել է, որ նավագնացության ոլորտում այս ծովուժը կարողացել է անօդաչու թռչող սարքերի պես խելացի նավեր պատրաստել, նավեր, որոնք չունեն ուղևոր և կարող են շատ բարձր տարածություններ անցնել, կատարել գործողություններ և վերադառնալ:

Ծովակալ Թանգսիրին հրթիռային ոլորտում նոր տեխնոլոգիաները բնութագրելիս նշել է,- «Հրթիռի հեռահարությունը և ճշգրտությունը մեծացվել էմ և  զինվել է արհեստական ​​ինտելեկտով, և քանի որ հրթիռները զինված են արհեստական ​​ինտելեկտով,  հնարավոր է  դրանք կրակել մի քանի համակարգերից,որոնք կարող են ուղղորդվել դեպի  ճշտված թիրախ։ Նույնիսկ այդ հրթիռները կարող են  ուղղորդվել այնպես, որ չխոցեն այս թիրախը, այլ խոցեն հաջորդ թիրախը»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից սարքավորումների և համակարգերի տեղայնացումը նորագույն տեխնոլոգիաներով , հստակեցրել է,-«Այսօր Իրանի հրթիռները բոլորը սեփական  արտադրություն  են և հրթիռի մարտագլխիկը, հրթիռի շարժիչը,և մնացած բոլոր մասերը  պատրաստվել են  Իրանի  էլիտար երիտասարդների կողմից»:

Իրանի հյուսիսային Գիլան նահանգում այսօր (չորեքշաբթի) մեկնարկել է,-«Ծովային նոր հնարավորություններն ու սպառնալիքները»  թեմայով երկօրյա ազգային համաժողովը, որի քարտուղարն է ծովակալ Ալիռեզա Թանգսիրին։