Իրանի նախագահի արձագանքը Գազայի վրա միջուկային հարձակման սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/iran-i208848-Իրանի_նախագահի_արձագանքը_Գազայի_վրա_միջուկային_հարձակման_սպառնալիքին
Իրանի նախագահն ասել է. «Այսօր բոլորին ապացուցված է Իրանի դիրքորոշման իրավացիությունը՝ այս ահաբեկչական ռեժիմի գոյությունը մարդկային հասարակության համար վտանգավոր համարելու, դրան դիմակայելու և Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության հարցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2023 14:27 Asia/Tehran
  • Իրանի նախագահի արձագանքը Գազայի վրա միջուկային հարձակման սպառնալիքին

Իրանի նախագահն ասել է. «Այսօր բոլորին ապացուցված է Իրանի դիրքորոշման իրավացիությունը՝ այս ահաբեկչական ռեժիմի գոյությունը մարդկային հասարակության համար վտանգավոր համարելու, դրան դիմակայելու և Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության հարցում»:

Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր՝ չորեքշաբթի, կառավարության նիստի ժամանակ Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների լռությունն ու անգործությունը համարեց աշխարհի ժողովուրդների մոտ այս կազմակերպությունների ավելի հեղինակազրկման պատճառը, և հայտարարեց. «Ահավոր ցավից ու ափսոսանքից բացի, այս հարցը վկայում է աշխարհի մարդկանց իրավացի պահանջի մասին՝ ներկայիս դաժան կառուցվածքը արդար կարգով փոխարինելու համար»:

Օրեր առաջ Իսրայելի վարչապետի կաբինետի նախարար Ամիչայ Էլիահուն առաջարկել էր Գազայի հատվածի դեմ ատոմային ռումբերի կիրառումը որպես Իսրայելի սեղանի վրա դրված տարբերակ և դեմ էր արտահայտվել այս տարածք ցանկացած մարդասիրական օգնության մուտքին։