Իրանի խաղաղ միջուկային ծրագրի փաստերը չպետք է խեղաթյուրվեն․ Իրավանի
https://parstoday.ir/hy/news/iran-i208874-Իրանի_խաղաղ_միջուկային_ծրագրի_փաստերը_չպետք_է_խեղաթյուրվեն_Իրավանի
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է.-«Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը քննարկելու ժամանակ փաստերը չպետք է խեղաթյուրվեն կամ ընտրովի ներկայացվեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 09, 2023 10:05 Asia/Tehran
  • Իրանի խաղաղ միջուկային ծրագրի փաստերը  չպետք է խեղաթյուրվեն․ Իրավանի

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է.-«Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը քննարկելու ժամանակ փաստերը չպետք է խեղաթյուրվեն կամ ընտրովի ներկայացվեն»:

Ամիր Սաիդ Իրավանին չորեքշաբթի օրը նշելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխատանքային սերտ  հարաբերություններ ունեն տարբեր ոլորտներում,  հավելել է,- «Ինչպես գործակալությունը մի քանի անգամ ստուգել և հաստատել է, Իրանի խաղաղ միջուկային գործունեությունից շեղման որևէ ապացույց չկա»:

Իրավանին ընդգծել է.-« Գործակալության չեզոքությունը, անկախությունը և պրոֆեսիոնալիզմը երբեք չպետք է վտանգի ենթարկվեն երաշխիքների պարտավորությունների շրջանակում կամ ենթարկվեն ոմանց ազդեցությանը, որպեսզի բոլոր երկրներն օգտվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնադրության մեջ նշված իրավունքներից»։

Նշելով,որ Իսրայելի ռեժիմը հրաժարվել է լինել NPT-ի անդամ և հավատարիմ մնալ գործակալության համապարփակ երաշխիքներին՝ Իրավանին ասել է.-« Գործակալությունը պետք է այս ռեժիմի նկատմամբ ցուցաբերի անկողմնակալ և պրոֆեսիոնալ մոտեցում։ Հիմա ժամանակն է զինաթափելու այս ռեժիմին և խաղաղություն ու անվտանգություն հաստատելու տարածաշրջանում։

Ընդգծելով, որ ահաբեկչական գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից՝ Իրավանին հավելել է.-«Այս ռեժիմը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, և այդ հանցագործություններից ոչ մեկի դեպքում չպետք է անպատիժ մնա»։