Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի դաժան գործողությունները ռազմական արժեք չունեն. Գեներալ-մայոր Մուսավի
https://parstoday.ir/hy/news/iran-i208904-Գազայում_Սիոնիստական_ռեժիմի_դաժան_գործողությունները_ռազմական_արժեք_չունեն._Գեներալ_մայոր_Մուսավի
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նշելով, որ այս օրերին Գազայի հատվածում իրականացվող բարբարոսական գործողությունները ռազմական արժեք չունեն, ասել է,-Գազայի անմեղ ժողովրդի ռմբակոծումը չի կարող հատուցել Սիոնիստական ​​ռեժիմի կրած պարտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2023 13:26 Asia/Tehran
  • Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի դաժան գործողությունները ռազմական արժեք չունեն. Գեներալ-մայոր Մուսավի

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նշելով, որ այս օրերին Գազայի հատվածում իրականացվող բարբարոսական գործողությունները ռազմական արժեք չունեն, ասել է,-Գազայի անմեղ ժողովրդի ռմբակոծումը չի կարող հատուցել Սիոնիստական ​​ռեժիմի կրած պարտությունը։

ՖԱՐՍ լրատվական գործակալության  հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավին, անդրադառնալով Ալ-Աղսայի փոթորիկ գործողությանը, ասել է.- Այս գործողությունը շրջադարձային կետ դարձավ Պաղեստինի ազատագրման համար մղվող պայքարում, որն արագացրեց սիոնիստական մանկասպան ու չարաբաստիկ ռեժիմի ոչնչացումը:

Գեներալ-մայոր Մուսավին, անդրադառնալով հեղափոխության գերագույն առաջնորդի այն հայտարարությանը, թե այս գործողության ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումն հնարավոր չէ ուղղել, հավելել է. -Այս բարբարոսական գործողությունները, որոնք այս օրերին իրականացվում են Գազայի հատվածում, դույզն չափով ռազմական արժեք չունեն և մեծ մարդկանց կողմից այս չարաբաստիկ ռեժիմի հետախուզական ու գործառնական պատնեշները ջախջախելու գործողության մի վայրկյանի չափ չեն  և ռեժիմը չի կարող այդ պարտությունը ուղղել և հատուցել։

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հավելել է,- Գազայում տեղի ունեցած այս հանցագործությունները և վայրագ գործողություններն ու ցեղասպանությունը մեկ անգամ ևս ցույց տվեցին ԱՄՆ-ի  իրական բնույթը և  մեծ սատանայի՝ մարդու իրավունքների վերաբերյալ հավակնությունների սին լինելը;

Իրանի բանակի գլխավոր հրամանատարն ասել է,-Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի և նույնիսկ ամբողջ աշխարհի գերխնդիրն է։ 

Գեներալ-մայոր Մուսավին ընդգծելով,որ Ալ-Աղսայի փոթորիկ գործողությունը, այս օրերին Գազայի ժողովրդի կատաղի դիմադրությունը և աշխարհի ազատախոհների  աջակցությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին Աստծո զորությունը և ճնշվածության  հզոր սրի հաղթանակը, հստակեցրել է,-Սիոնիստական ​​ռեժիմի լիակատար ոչնչացումը տեղի կունենա ավելի շուտ, և այս սարդի տունը կփլուզվի։