Գազայում Սիոնիստական ռեժիմի դաժան գործողությունները ռազմական արժեք չունեն. Գեներալ-մայոր Մուսավի
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նշելով, որ այս օրերին Գազայի հատվածում իրականացվող բարբարոսական գործողությունները ռազմական արժեք չունեն, ասել է,-Գազայի անմեղ ժողովրդի ռմբակոծումը չի կարող հատուցել Սիոնիստական ռեժիմի կրած պարտությունը։
ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավին, անդրադառնալով Ալ-Աղսայի փոթորիկ գործողությանը, ասել է.- Այս գործողությունը շրջադարձային կետ դարձավ Պաղեստինի ազատագրման համար մղվող պայքարում, որն արագացրեց սիոնիստական մանկասպան ու չարաբաստիկ ռեժիմի ոչնչացումը:
Գեներալ-մայոր Մուսավին, անդրադառնալով հեղափոխության գերագույն առաջնորդի այն հայտարարությանը, թե այս գործողության ընթացքում Սիոնիստական ռեժիմի ձախողումն հնարավոր չէ ուղղել, հավելել է. -Այս բարբարոսական գործողությունները, որոնք այս օրերին իրականացվում են Գազայի հատվածում, դույզն չափով ռազմական արժեք չունեն և մեծ մարդկանց կողմից այս չարաբաստիկ ռեժիմի հետախուզական ու գործառնական պատնեշները ջախջախելու գործողության մի վայրկյանի չափ չեն և ռեժիմը չի կարող այդ պարտությունը ուղղել և հատուցել։
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հավելել է,- Գազայում տեղի ունեցած այս հանցագործությունները և վայրագ գործողություններն ու ցեղասպանությունը մեկ անգամ ևս ցույց տվեցին ԱՄՆ-ի իրական բնույթը և մեծ սատանայի՝ մարդու իրավունքների վերաբերյալ հավակնությունների սին լինելը;
Իրանի բանակի գլխավոր հրամանատարն ասել է,-Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի և նույնիսկ ամբողջ աշխարհի գերխնդիրն է։
Գեներալ-մայոր Մուսավին ընդգծելով,որ Ալ-Աղսայի փոթորիկ գործողությունը, այս օրերին Գազայի ժողովրդի կատաղի դիմադրությունը և աշխարհի ազատախոհների աջակցությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին Աստծո զորությունը և ճնշվածության հզոր սրի հաղթանակը, հստակեցրել է,-Սիոնիստական ռեժիմի լիակատար ոչնչացումը տեղի կունենա ավելի շուտ, և այս սարդի տունը կփլուզվի։