Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Տաշքենդում
https://parstoday.ir/hy/news/iran-i208910-Իրանի_և_Ադրբեջանի_նախագահների_հանդիպումը_Տաշքենդում
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները Տաշքենդում ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և բանակցել են միմյանց հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2023 13:46 Asia/Tehran
  • Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Տաշքենդում

Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները Տաշքենդում ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և բանակցել են միմյանց հետ։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և բանակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը այցելել  է Ուզբեկստան՝ մասնակցելու  տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ECO-ի 16-րդ  գագաթնաժողովին։ 

 

Ռայիսիին Տաշքենդի Իսլամ Քարիմովի անվան միջազգային օդանավակայանում  դիմավորել է այդ երկրի վարչապետ Աբդուլլահ Արիպովը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ուզբեկստան կատարած  այցի ընթացքում նախ հանդիպել է Շավքաթ Միրզիյոևի հետ։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ECO-ի Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ECO-ի  գագաթնաժողովում ընդգծելով, որ ներտարածաշրջանային առևտրի սահուն հոսքը անշուշտ ECO-ում  տնտեսական հաջող փոխգործակցության նախադրյալներից մեկն է,  ասել է. -«Զարգացող տնտեսություններն ու զարգացող երկրներն ավելի քան երբևէ ունակ են դերակատարություն ունենալ նոր աշխարհակարգի հիմնադրման գործում»։