Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Տաշքենդում
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները Տաշքենդում ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և բանակցել են միմյանց հետ։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և բանակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը այցելել է Ուզբեկստան՝ մասնակցելու տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ECO-ի 16-րդ գագաթնաժողովին։
Ռայիսիին Տաշքենդի Իսլամ Քարիմովի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է այդ երկրի վարչապետ Աբդուլլահ Արիպովը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ուզբեկստան կատարած այցի ընթացքում նախ հանդիպել է Շավքաթ Միրզիյոևի հետ։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ECO-ի Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ECO-ի գագաթնաժողովում ընդգծելով, որ ներտարածաշրջանային առևտրի սահուն հոսքը անշուշտ ECO-ում տնտեսական հաջող փոխգործակցության նախադրյալներից մեկն է, ասել է. -«Զարգացող տնտեսություններն ու զարգացող երկրներն ավելի քան երբևէ ունակ են դերակատարություն ունենալ նոր աշխարհակարգի հիմնադրման գործում»։