Իրավանի. Իրանը ներգրավված չէ ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից որևէ մեկում
(last modified Fri, 10 Nov 2023 07:51:04 GMT )
Նոյեմբեր 10, 2023 11:21 Asia/Tehran
  • Իրավանի. Իրանը ներգրավված չէ ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից որևէ մեկում

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. «Իրանը ներգրավված չէ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ իրականացված որևէ հարձակման մեջ»։

CNN լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրավանին ասել է. «Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը ներգրավված չէ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից ոչ մեկում»։

CNN-ը, հղում անելով ՄԱԿ-ում իրանի դեսպանին, հաղորդել է, որ Թեհրանն անմիջական դեր չի ունեցել հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված գործողության մեջ։ Ըստ այս հաղորդման՝   Իրավանին հավելել է, որ Իրանի և Դիմադրության խմբերի միջև կա համագործակցություն, սակայն Թեհրանը որևէ գործողության հրաման չի տալիս։

Նա նշել է. «Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը ներգրավված չէ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ հարձակումներից որևէ մեկում: Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի դեմ հարձկումների որոշումները կայացնում են խմբավորումները»:

Իրավանին հավելել է, որ ՄԱԿ-ում իր ամերիկացի գործընկերոջ հետ Իսրայելի հակամարտության վերաբերյալ ուղիղ քննարկում չի ունեցել:

Անդրադառնալով Գազայի պատերազմին, նա ասել է. «Իրանն ընդգծել է, որ մտադրություն չունի ընդլայնել այս պատերազմական ճակատը»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նշել է, որ բոլորը պետք է կատարեն  այս կապակցությամբ իրենց դերը, քանի որ եթե Գազայում հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել։