ՏՀԿ անդամ երկրներն ընդգծել են Իրանի տարածքով ապրանքների տարանցման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i208936-ՏՀԿ_անդամ_երկրներն_ընդգծել_են_Իրանի_տարածքով_ապրանքների_տարանցման_անհրաժեշտությունը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում ընդգծվել է ԻԻՀ տարածքով ապրանքների տարանցման կարևորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2023 08:06 Asia/Tehran
  •  ՏՀԿ անդամ երկրներն ընդգծել են Իրանի տարածքով ապրանքների տարանցման անհրաժեշտությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում ընդգծվել է ԻԻՀ տարածքով ապրանքների տարանցման կարևորությունը:

Նա նշել է. «Կազմակերպության անդամների կեսն ընդգծել է, որ ճիշտ կլինի ապրանքները տեղափոխել Իրանի տարածքով»։

Տաջիկստան և Ուզբեկստան կատարած երկօրյա այցերից հետո, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի երեկոյան վերադարձել է Թեհրան: Խոսելով այցերի արդյունքների ու ձեռքբերումների մասին, Ռայիսին նշել է. «ՏՀԿ անդամների կեսը նշեցին, որ  Իրանի տարածքով տարանցումն ավել է էժան է և հնարավորություն է տալիս խնայել ժամանակը»։

Նա հավելել է. «Մյուս հարցը, որը ստվերել էր տնտեսական խնդիրները, Պաղեստինի վիճակն էր, որին իրենց ելույթներում անդրադարձան մի շարք երկրների ներկայացուցիչներ»: 

ԻԻՀ նախագահը նշել է, որ Պաղեստինի հարցն իսլամական աշխարհի գերխնդիրն է:

ԻԻՀ նախագահի խոսքով. «Իրանի առաջարկով և անդամ երկրների աջակցությամբ, հանդիպման ավարտին հայտարարություն է տարածվել Պաղեստինի և Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ և ընդգծվել է Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու և խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն հասնելու անհրաժեշտությունը»: 

Ռայիսին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ բոլոր քաղաքական-տնտեսական հարաբերություններն ու գործարքները պետք է դադարեցվեն, հավելելով. «Հուսով եմ, որ Պաղեստինի նկատմամբ ուշադրությունը կվերածվի գործնական քայլերի, որոնք կզսպեն  տարածաշրջանը և կկանգնեցնեն հանցագործությունը, որն անհանգստացնում է աշխարհի մարդկանց»: