ՏՀԿ անդամ երկրներն ընդգծել են Իրանի տարածքով ապրանքների տարանցման անհրաժեշտությունը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում ընդգծվել է ԻԻՀ տարածքով ապրանքների տարանցման կարևորությունը:
Նա նշել է. «Կազմակերպության անդամների կեսն ընդգծել է, որ ճիշտ կլինի ապրանքները տեղափոխել Իրանի տարածքով»։
Տաջիկստան և Ուզբեկստան կատարած երկօրյա այցերից հետո, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի երեկոյան վերադարձել է Թեհրան: Խոսելով այցերի արդյունքների ու ձեռքբերումների մասին, Ռայիսին նշել է. «ՏՀԿ անդամների կեսը նշեցին, որ Իրանի տարածքով տարանցումն ավել է էժան է և հնարավորություն է տալիս խնայել ժամանակը»։
Նա հավելել է. «Մյուս հարցը, որը ստվերել էր տնտեսական խնդիրները, Պաղեստինի վիճակն էր, որին իրենց ելույթներում անդրադարձան մի շարք երկրների ներկայացուցիչներ»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Պաղեստինի հարցն իսլամական աշխարհի գերխնդիրն է:
ԻԻՀ նախագահի խոսքով. «Իրանի առաջարկով և անդամ երկրների աջակցությամբ, հանդիպման ավարտին հայտարարություն է տարածվել Պաղեստինի և Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ և ընդգծվել է Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու և խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն հասնելու անհրաժեշտությունը»:
Ռայիսին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ բոլոր քաղաքական-տնտեսական հարաբերություններն ու գործարքները պետք է դադարեցվեն, հավելելով. «Հուսով եմ, որ Պաղեստինի նկատմամբ ուշադրությունը կվերածվի գործնական քայլերի, որոնք կզսպեն տարածաշրջանը և կկանգնեցնեն հանցագործությունը, որն անհանգստացնում է աշխարհի մարդկանց»: