Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքի․ Իրանի բարձրաստիճան ռազմական հրամանատարը
«Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ռազմաբազայի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանական ստորաբաժանումները լիարժեք զգոնությամբ վերահսկում են տարածաշրջանը՝ ընդգծելով, որ պատրաստ են դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքի։
Բրիգադի գեներալ Ղադեր Ռահիմզադեն, այցելելով Իրանի արևմուքտքում գտնվող «Սուբաշի» ռադիոտեղորոշիչ կայան, ասել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն իրենց բարձր պատրաստվածությամբ և լիարժեք զգոնությամբ հսկում են տարածաշրջանի ու երկրի սահմանների շրջակայքի երկինքը և պատրաստ են դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքների։
Համադան նահանգի Քաբուդարահանգից 40 կմ դեպի արևմուտք գտնվող «Սուբաշի» ռադիոտեղորոշիչ կայանը իրանական բանակի կարևոր ռադիոտեղորոշիչ-պաշտպանական ռազմաբազան էր, որը կարևոր դեր է ունեցել Սրբազան պաշտպանության ժամանակ իրաքյան ինքնաթիռների հայտնաբերման ու ոչնչացման և իրանական ինքնաթիռների ուղղորդման գործում:
Իրանի պաշտպանական հայեցակարգը հիմնականում մշակվել է զսպման սկզբունքի վրա։ Իրական զսպող ուժ ստեղծելու համար կարևոր է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական հնարավորություններ, ինչպես նաև ուժեղ ու լավ զինված ուժեր: