Ամիր Աբդոլլահյանի առաջարկը՝ Գազայի ճգնաժամի հարցով Մարդու իրավունքների խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ
Ամիր Աբդոլլահյանի առաջարկը՝ Գազայի ճգնաժամի հարցով Մարդու իրավունքների խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ընդգծելով մարդու իրավունքների խորհրդի դերի կարևորությունը Գազայում շարունակվող ողբերգության դադարեցմանն օժանդակելու գործում և մատնանշելով Անվտանգության խորհրդի անկարողությունը, առաջարկել է Մարդու իրավունքների խորհրդին` Գազայի հարցի լուծման նպատակով արտահերթ հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի անդամ երկրների մասնակցությամբ։
Ամիր Աբդուլլահյանը հայտարարել է, որ բացի Գազայի բնակելի տարածքների վրա հարձակումից, հիվանդանոցների վրա հարձակումը նույնպես առաջնահերթություն է Սիոնիստական ռեժիմի համար և առաջարկել է Մարդու իրավունքների խորհրդին ստեղծել փորձագետների թիմ՝ փաստաթղթավորելու, թե ինչ է արել և անում Սիոնիստական ռեժիմը Գազայում։