Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն. Հնարավոր չէ Իրանը բաժանել Պաղեստինից
Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենն ասել է, որ հնարավոր չէ Իրանը բաժանել Պաղեստինից, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումն աշխարհի իրավազրկվածներին աջակցելու հարցում դարձել է դիսկուրս այլ երկրների համար։
Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն՝ Ահմեդ Նոռուզին, կիրակի օրը Sahar հեռուստաընկերության 27-րդ տարեդարձի արարողության ժամանակ, անդրադառնալով օկուպացված պաղեստինյան տարածքներում զարգացումների 44-րդ օրվան, հավելեց, որ Սիոնիստական ռեժիմի համակողմանի ներխուժումը Գազայի հատված բացահայտ և համատարած պատերազմ է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենը հայտարարել է, որ Պաղեստինի դեմ Սիոնիստական ռեժիմի ճնշումն ու ագրեսիան 75 տարվա պատմություն ունի, և Գազայի հատվածը վերջին 16 տարիների ընթացքում գտնվել է ցամաքային, ծովային և օդային լիակատար պաշարման մեջ։ Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ին դիմադրության մարտիկների գործողությունից հետո Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա աշխարհին բացահայտեց Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների պատերազմը։
Նաև, անդրադառնալով պաղեստինյան ճնշված ժողովրդին աջակցելու Իրանի Իսլամական Հանրապետության դիսկուրսի տեսակին, Նորուզին նշել է, որ արտասահմանյան բաժնի, այդ թվում՝ «Սահար» գլոբալ ցանցի բովանդակության և հաղորդումների արտադրությունն արտացոլում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման քաղաքականությունը։