Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն. Հնարավոր չէ Իրանը բաժանել Պաղեստինից
https://parstoday.ir/hy/news/iran-i209412-Իրանի_ռադիո_հեռուստատեսության_արտասահմանյան_թողարկումների_բաժնի_տնօրեն._Հնարավոր_չէ_Իրանը_բաժանել_Պաղեստինից
Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենն ասել է, որ հնարավոր չէ Իրանը բաժանել Պաղեստինից, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումն աշխարհի իրավազրկվածներին աջակցելու հարցում դարձել է դիսկուրս այլ երկրների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 13:14 Asia/Tehran
  • Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն. Հնարավոր չէ Իրանը բաժանել Պաղեստինից

Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենն ասել է, որ հնարավոր չէ Իրանը բաժանել Պաղեստինից, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումն աշխարհի իրավազրկվածներին աջակցելու հարցում դարձել է դիսկուրս այլ երկրների համար։

Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն՝ Ահմեդ Նոռուզին, կիրակի օրը Sahar հեռուստաընկերության 27-րդ տարեդարձի արարողության ժամանակ, անդրադառնալով օկուպացված պաղեստինյան տարածքներում զարգացումների 44-րդ օրվան, հավելեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի համակողմանի ներխուժումը Գազայի հատված բացահայտ և համատարած պատերազմ է:

Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենը հայտարարել է, որ Պաղեստինի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ճնշումն ու ագրեսիան 75 տարվա պատմություն ունի, և Գազայի հատվածը վերջին 16 տարիների ընթացքում գտնվել է ցամաքային, ծովային և օդային լիակատար պաշարման մեջ։ Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ին դիմադրության մարտիկների գործողությունից հետո Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա աշխարհին բացահայտեց Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների ​​պատերազմը։

Նաև, անդրադառնալով պաղեստինյան ճնշված ժողովրդին աջակցելու Իրանի Իսլամական Հանրապետության դիսկուրսի տեսակին, Նորուզին նշել է, որ արտասահմանյան բաժնի, այդ թվում՝ «Սահար» գլոբալ ցանցի բովանդակության և հաղորդումների արտադրությունն արտացոլում  է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման քաղաքականությունը։