Իրանի արտգործնախարարը՝ Գազայի պատերազմի մասին. Նոր ճակատների բացման հավանականություն կա
https://parstoday.ir/hy/news/iran-i209486-Իրանի_արտգործնախարարը_Գազայի_պատերազմի_մասին._Նոր_ճակատների_բացման_հավանականություն_կա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձեւի պահանջը չկատարելուն, ասել  է,-
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2023 14:31 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը՝ Գազայի պատերազմի մասին. Նոր ճակատների բացման հավանականություն կա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձեւի պահանջը չկատարելուն, ասել  է,-

«Ինչպես հայտարարել է Դիմադրությունը, եթե Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ պատերազմը շարունակվի, հնարավոր է նոր ճակատներ բացվել, հենց այնպես,որ այս պահին, բացի լիբանանյան ճակատից, Եմենի, Սիրիայի և Իրաքի ճակատները միջոցներ են ձեռնարկում Գազայի ճնշված և հզոր ժողովրդին աջակցելու համար»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գազայի իրադարձություններում խորհրդարանական դիվանագիտության դերակատարության մասին ասել է,-«Այս իրավիճակում կարևոր դերատարություն ունեն խորհրդարանները, այս ուղղությամբ խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հանձնաժողովի անդամների և պատգամավորների կողմից ներկայացվեցին լավ գաղափարներ։ Նրանք պահանջում են՝ դադարեցնել որոշ երկրների կողմից Սիոնիստական ​​ռեժիմին վառելիքի և այլ ապրանքների մատակարարումը , և  բոյկոտել այս ռեժիմի արտադրած ապրանքները,ուստի որոշվեց,  խորհրդարանական դիվանագիտության միջոցով ակտիվորեն հետամուտ լինել այդ պահանջներին»։