Իրանի արտգործնախարար. Ժամանակը Իսրայելի օգտին չի լինելու
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ անկասկած, Գազայի կողմից վեց շաբաթների դիմադրությունը ապացուցեց, որ ժամանակը իսրայելական կեղծ ռեժիմի օգտին չի լինելու։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում իր ցավակցություններն է հայտնել Պաղեստինում և Լիբանանում նահատակների, այդ թվում դիմադրության ուժերի ու լրագրող նահատակների ընտանիքներին՝ հավելելով, որ անկասկած, Գազայում վեց շաբաթ հերոսական դիմադրությունը ապացուցեց, որ ժամանակը իսրայելական ռեժիմի օգտին չի լինելու։
Իրանի արտգործնախարարը հստակեցրել է, որ կասկած չկա, որ Գազայի ապագան որոշելու է Պաղեստինի ժողովուրդը։ Դիմադրության առաջնորդներից լսեցինք, որ Դիմադրության ձեռքերը կմնան ձգանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրացվել Պաղեստինի ժողովրդի իրավունքները։
Հարգանքի տուրք մատուցելով լիբանանցի, պաղեստինցի և լրագրող բոլոր նահատակներին, այդ թվում՝ Լիբանանի հարավում զոհված երկու լրագրող նահատակների հիշատակին, Ամիր Աբդոլլահյանը հավելեց, որ Լիբանան կատարած իր այցի ընթացքում նա կխորհրդակցի այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, թե ինչպես առավելագույնս ապահովել անվտանգությունը տարածաշրջանում և ինչպես հասնել պաղեստինցիների իրավունքների իրացմանը: