Ռայիսի. «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն անպատվաբեր պարտություն էր Սիոնիստական ռեժիմի համար
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Պաղեստինի և Գազայի ժողովուրդն ու երիտասարդությունը շարունակել են պաշտպանել իրենց օրինական իրավունքները, հավելելով. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն անպատվաբեր պարտություն էր Սիոնիստական ռեժիմի համար»:
Չորեքշաբթի օրն ԻԻՀ նախագահը պատասխանել է լիբանանյան «Ալ Մանար», իրաքյան «Ալ-Թաջա», Պաղեստինի «Պաղեստին ալյոմ», «Ալ-Աքսա» և Եմենի «Ալ Մասիրա» թերթերի լրագրողների հարցերին:
Այս հարցազրույցում, որը տեղի է ունեցել Թեհրանի Պաղեստին փողոցում գտնվող Պաղեստինի ժամանակակից արվեստի թանգարանում, Ռայիսին պատասխանել է « Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության, Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների, Միացյալ Նահանգների դերի, Իսլամական դիմադրության խմբերի նախաձեռնությունների, Պաղեստինին միջազգային աջակցությանը և Գազայի հակամարտության ապագայի վերաբերյալ հարցերին:
Հարցազրույցը հեռարձակվել է վերոնշյալ բոլոր լրատվական գործակալությունների կողմից:
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ նշելով, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը կարևոր էր իր ծավալով, Ռայիսին հավելել է. «Սիոնիստական ռեժիմը կոտրվեց և այս գործողությունն ի չիք դարձրեց թշնամու բոլոր հաշվարկները: «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Սիոնիստական ռեժիմի ռազմական, անվտանգության և հետախուզության ոլորտների ձախողումն էր:
Նշելով, որ սիոնիստների դեմ համաշխարհային ատելության ալիքը պաղեստինցի նահատակների հեղված արյան արձագանքն էր, Ռայիսին հավելել է. «Սիոնիստական ռեժիմի գործողությունները ցույց տվեցին, որ ռեժիմը պարտվում է պաղեստինյան դիմադրությանը»:
Նա հայտարարել է, որ կանանց ու երեխաների սպանությունները աշխարհում սիոնիստների նկատմամբ ատելության աննախադեպ ալիք է բարձրացրել, հավելելով. «Իսրայելը չհասավ Գազան գրավելու և Դիմադրությանը կոտրելու իր նպատակներին»:
Ռաիսին նշել է, որ հոկտեմբերի 7-ի գործողության վերլուծությունը՝ առանց պաղեստինյան հիմնախնդիրների նախապատմությունը հաշվի առնելու, սխալ է, և պաղեստինցիների տոկունությունը սպառվել է շարունակական վայրագությունների պատճառով, հավելելով. «Սիոնիստական ռեժիմի կողմից Ալ-Աղսա մզկիթն անարգելը և մարդկանց սպանելը, հատկապես վերջին շրջանում, այս գործողության պատճառներն էին»։
Նա ընդգծել է. «Այն ժողովուրդը, որի տները յուրացվել են ու որի ընտանիքները սպանվում են, իրավունք ունի օրինական կերպով պաշտպանել իրեն ցանկացած տրամաբանությամբ՝ լինի դա մարդկային, իսլամական, թե միջազգային կոնվենցիա»: