Իրանի ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդական. Հաղթականը Պաղեստինի Դիմադրությանն է
https://parstoday.ir/hy/news/iran-i209650-Իրանի_ԶՈՒ_Գերագույն_գլխավոր_հրամանատարի_խորհրդական._Հաղթականը_Պաղեստինի_Դիմադրությանն_է
Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է,- «Սիոնիստական ​​ռեժիմը երբեք չի կարողանա ոչնչացնել պաղեստինյան Դիմադրությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 13:23 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդական. Հաղթականը Պաղեստինի Դիմադրությանն է

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է,- «Սիոնիստական ​​ռեժիմը երբեք չի կարողանա ոչնչացնել պաղեստինյան Դիմադրությանը»։

Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդական՝ բրիգադի գեներալ Ամիր Հաթամին նշել է,-«Գերիշխանության ռեժիմն իր դավադիր քայլով՝  տարածաշրջանում  ստեղծեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը,և մտադիր էր այդ հանցագործ ահաբեկիչների միջոցով  պրոքսի պատերազմ սանձազերծել  և տարածաշրջանն ապակայնունացնելով  գրավել  Սիրիան և Իրաքը»։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարը հավելել է,-«Գերագույն առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ և տարածաշրջանում ԻԼԻՊ-ի գլոբալ դավադրության կապակցությամբ նրա ռազմավարական վերլուծությամբ, Գերիշխանության ռեժիմի չարաբաստիկ նպատակները հերթական անգամ տապալվեցին նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ գործող Դիմադրության առանցքի  մարտիկների դիմակայության  և Դիմադրության առանցքի նահատակների թափած արյան շնորհիվ»։

Բրիգադի  գեներալ Հաթամին, անդրադառնալով այս օրերին Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայում կատարած հանցագործություններին, ասել է.- «Սրբազան Ղոդսի բռնազավթիչները և իշխանության հավակնորդները ամեն կարգի հանցագործություն են թույլ տալիս պաղեստինցի կանանց ու երեխաների նկատմամբ և  Արևմուտքի աջակցությամբ անմարդկային կերպով սպանում են  խաղաղ բնակիչներին և այս  դաժան հանցագործությունը  անամոթաբար համարում են իրենց հզորության և  ուժի նշան»։

«Պետությունների ղեկավարները, ովքեր հանդես են գալիս  մարդու իրավունքների պաշտպանի դերում, այն դեպքում են պաշտպանում  այս մանկասպան ռեժիմին, երբ  միջազգային շրջանակները  և իրավապաշտպան կազմակերպությունները իմաստալի լռություն են պահպանում  և թույլ են տալիս այս անմաքուր ռեժիմին կատարել սարսափելի և աննախադեպ հանցագործություն և հարձակվել նույնիսկ հիվանդանոցների ու երեխաների դպրոցների վրա և  հրթիռակոծելով դրանք  ցեղասպանություն  իրականացնել և բոլոր  միջազգային կոնվենցիաներին դեմ գործողություններ կատարել»,-ասել է Իրանի ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականը։